Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով մեկնում է Բաքու: Այցը նվիրված է անցյալ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձին։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարին կընդունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպումների ժամանակ կքննարկվի երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերին:
Այցի երկրորդ օրը Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ կողմերը դիտարկեն հարաբերությունների կարգավորման շուրջ հայ - ադրբեջանական երկխոսության հետագա զարգացման հնարավորությունը՝ Մոսկվայի միջնորդությամբ։ Ավելի վաղ Լավրովը հաստատել էր ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լավրովը փետրվարի 27-ին կմեկնի ԲաքուՄոսկվան քննարկում է Լավրով - Բայրամով - Միրզոյան հանդիպման հարցը. ՌյաբկովՄոսկվան Երևանին և Բաքվին կրկին կոչ է անում վերսկսել բանակցությունները Զախարովա. «Ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործողության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է»