Արցախի Պաշտպանության բանակն այսօր տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ռուս խաղաղապահները նախօրեին հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Մարտակերտի շրջանում, սակայն չեն հայտնել, թե որ կողմից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտակերտի շրջանում խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրելՄիաժամանակ, Պաշտպանության բանակը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը Շուշիի, Մարտունու և Քելբաջարի շրջաններում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծության վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ՊՆ-ը հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին հաղորդումը