Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ը հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին հաղորդումը


ՀՀ ԶՈՒ զինծառայողները սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողները սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներն էլ գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի, Մարտունու շրջանների և Շուշիի ուղղություններով: Ստեփանակերտից այս հաղորդմանը դեռ չեն արձագանքել:

Ռուս խաղաղապահները նախօրեին հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Մարտակերտի շրջանում, սակայն չեն հայտնել, թե որ կողմից:

XS
SM
MD
LG