Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը չի կալանավորվի, Հակակոռուպցիոն դատարանը մերժեց նրան կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը: Նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել, լրագրողներին հայտնեց բարձրաստիճան նախկին պաշտոնյայի փաստաբան Հակոբ Ենոքյանը:
Գրիգորի Խաչատուրովին իրավապահները երեկ էին ձերբակալել: 2016-ից 2021 թվականներին երրորդ բանակային կորպուսի հրամանատար պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայորը մեղադրվում է փողերի լվացման համար։