Թեհրանը հակադարձում է Ալիևի մյունխենյան հայտարարություններին

Իրանի ԱԳՆ այսօր հակադարձել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակման վերաբերյալ Իլհամ Ալիևի՝ շաբաթ օրը Մյունխենում հնչեցրած հայտարարություններին։

Ադրբեջանի նախագահը մասնավորաբար հայտարարել էր. - «Երկկողմ հարաբերությունների կարգավորումն անհնարին է առանց իրանցի այն պաշտոնատար անձանց պատժի, որոնք մեղավոր էին այդ ահաբեկչական գործողության կազմակերպման համար»։

«Լրատվամիջոցներում միջադեպի անհիմն շահարկումները չեն կարող կառուցողական մոտեցում որակվել։ Գործը նախաքննության փուլում է, միջադեպի բոլոր մանրամասները ուշադրությամբ և մանրակրկիտ կերպով հետաքննվում են», - այսօր Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։