Այսօր ինչ կատարվում է Եվրոպայում, վաղը կարող է տեղի ունենալ Ասիայում, Մյունխենում զգուշացրել է Ստոլտենբերգը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենում, 17-ը փետրվարի, 2023թ.

Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր հայտարարել է, որ հիմա ՆԱՏՕ-ի ընդլայնման ժամանակն է։

Նա ասել է, թե քրտնաջան աշխատում է, որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան կարողանան անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին մինչև գալիք հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին միանալ Շվեդիայի հետ միասին

Ստոլտենբերգն անդրադարձել է նաև ռուս - ուկրաինական պատերազմի հարցում Չինաստանի դիրքորոշմանը։

«Պեկինն ուշադիր հետևում է՝ տեսնելու, թե ինչ գին է վճարելու Ռուսաստանը կամ ինչ պարգև է ստանալու իր ագրեսիայի համար», - ասել է Ստոլտենբերգը և հավելել՝ այսօր ինչ կատարվում է Եվրոպայում, վաղը կարող է տեղի ունենալ Ասիայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինաստանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել և բանակցություններ սկսել