Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին միանալ Շվեդիայի հետ միասին

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին, արխիվ

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը շաբաթ օրը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում ասել է, որ Ֆինլանդիայի նպատակն է ՆԱՏՕ-ին միանալ հարևան Շվեդիայի հետ միասին։

«Ֆինլանդիան դա հստակ հայտնել է Թուրքիային և Հունգարիային», - ասել է Սաննա Մարինը։

Թուրքիայից և Հունգարիայից բացի ՆԱՏՕ-ի անդամ մյուս բոլոր երկրները վավերացրել են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը։