Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեն և նրան միացած տարբեր երկրների չորս տասնյակ կազմակերպություններ Վրաստանի խորհրդարանին կոչ են արել չընդունել «օտարերկրյա գործակալի ազդեցության» օրենքը, որի նախագիծը ներկայացրել են «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորները։ Խորհրդարանում այս խումբը ձևավորել են իշխող «Վրացական երազանք»-ից հեռացած պատգամավորներ։
«Մենք գտնում ենք, որ օրինագիծը վերահսկելու և սահմանափակելու բնույթ ունի և ավտորիտար երկրների գործելաոճի կրկնություն է», - նշված է հայտարարությունում։ Որպես օրինակներ՝ նշված է, որ նմանատիպ օրենսդրություն գոյություն ունի Ռուսաստանում, Ադրբեջանում և Բելառուսում։
«Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին կոչ եք անում չընդունել օտարերկրյա գործակալի ազդեցության նախագծի առաջարկը։ Դա երկիրն է՛լ ավելի կներքաշի Ռուսաստանի քաղաքական ազդեցության ուղեգծի մեջ և Վրաստանը կհեռացնի վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներից», - հայտարարել են Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեն ու նրան միացած 40 կազմակերպությունները։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նախօրեին դժգոհություն էր հայտնել, որ օրինագիծը քննադատվում է։ Նրա կարծիքով՝ նախագիծը թափանցիկություն և հաշվետվություն սահմանելու մասին է, ու դրա վրա «տաբու» դնելը հակաժողովրդավարական է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում առաջարկում են ստեղծել դրսից ֆինանսավորվող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը