Հաթայում երեք մարդ է փրկվել երկրաշարժից 12 օր անց, իսկ զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում անցել է 45 հազարը

Թուրքիա - Երկրաշարժի հետևանքները Հաթայում, 14-ը փետրվարի, 2023թ.

Շաբաթ օրը Թուրքիայում փլուզված շենքի փլատակներից ողջ են դուրս բերվել երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած առաջին երկաշարժից հետո նրանք փլատակների տակ մնացել են 296 ժամ։

Փրկարարական գործողությունը իրականացվել է Հաթայի նահանգում։

Anadolu գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավելի քան 39 հազար 600 մարդ է զոհվել։ Սիրիան հաղորդում է շուրջ 5 հազար 800 զոհի մասին։

Ո՛չ Թուրքիան, ո՛չ Սիրիան չեն ասում, թե քանի մարդ է դեռ կորած համարվում։ Այդպիսի տվյալ չի հրապարակվում։