Մյունխենում, որտեղ ընթանում է Անվտանգության համաժողովը, այսօր կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ և մասնակցությամբ: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Կառավարության լրատվական վարչությունից:
Եռակողմ հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամով ժամը 16:30, փոխանցեցին Կառավարության լրատվականից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Մակրոնի հետ. դեռ հայտնի չէ՝ Ալիևի հետ բանակցություններ կլինեն, թե ոչԱյսօր ավելի ուշ էլ՝ երեք ժամ անց, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները կմասնակցեն Մյունխենի Անվտանգության 59-րդ ամենամյա համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փետրվարի 18-ին Մյունխենում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը միասին կմասնակցեն պանելային քննարկմանը