Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության 59-րդ ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկում:
Այն կանցնի «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրի ներքո:
Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը: Քննարկումը վարելու է Մյուխենի անվտանգության համաժողովի նախագահ, դեսպան Քրիստոֆ Հոյզգենը:
Քննարկումն, ըստ համաժողովի ծրագրի, նախատեսվում է թիվ 2 Մեծ սրահում տեղական ժամանակով 16:30-ից մինչև 17:15-ը (Երևանի ժամանակով 19:30-20:15):
Նախօրեին դեռ հայտնի չէր, թե արդյո՞ք Բավարիայի երկրամասի մայրաքաղաք մեկնած Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կհանդիպեն միմյանց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Մակրոնի հետ. դեռ հայտնի չէ՝ Ալիևի հետ բանակցություններ կլինեն, թե ոչՎերջին անգամ նրանք Մյունխենի հարթակում հանդիպել և Ղարաբաղի խնդրի շուրջ բանավիճել են 2020 թվականի փետրվարի 15-ին, սեպտեմբեր 27-ից՝ 44-օրյա պատերազմի սկսվելուց ամիսներ առաջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև բանավեճի վերաբերյալ գնահատականները տարբեր են՝ դրականից մինչև «պարտություն»