Պիստորիուս. «Գերմանական «Leopard»-ներն ամենաուշը մարտի վերջին կլինեն Ուկրաինայում»

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Մյունխենի անվտանգության համաժողովին, 17 փետրվարի, 2023թ.

Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի կենտրոնական թեմաներից մեկն Ուկրաինան է:

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հավաստիացրել է, որ իր երկրում արտադրված ծանր տեխնիկան առաջիկայում կհասնի Ուկրաինա:

«Գերմանական «Leopard»-ներն ամենաուշը մարտ ամսվա վերջին կլինեն Ուկրաինայում»,- ասել է նախարարը:

Նա կրկնել է ՆԱՏՕ-ի երկրներին հասցեագրված կոչը պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 տոկոսը հասցնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ այլապես դաշինքը չի կարողանա կատարել անհրաժեշտ ծրագրերը:

«Համոզված եմ, որ հիմա այնպիսի ժամանակ է, երբ էլ ավելի է կարևորվում Մյունխենի անվտանգության համաժողովի նշանակությունը»,- հայտարարել է Բորիս Պիստորիուսը: