Մատչելիության հղումներ

Էստոնիան և Դանիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Էստոնիայի տարածքում


Արխիվ
Արխիվ

Էստոնիան և Դանիան այսօր համատեղ զորավարժություններ են անցկացրել՝ Էստոնիայի ափամերձ շրջանում կատարելով նաև կրակային վարժանքներ։

Զորավարժություններում դանիական կողմից օգտագործվել են «Լեոպարդ-2» տանկեր, իսկ էստոնական կողմից՝ CV-90 հետևակի մեքենաներ։

Դանիական ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ Կրիստիան Պոուլսենն ասել է, որ զորավարժության նպատակն է պատրաստվելու դիմակայել Էստոնայի դեմ ծովային դեսանտի ագրեսիային, և նշել, որ Էստոնիան երկար ծովափնյա գիծ ունի։

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն ասել է, որ Լեոպարդ տանկերը այս պահին աշխարհում թերևս ամենաարդիական տանկերն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG