Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ի շարս այլ հարցերի խոսել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման մասին:
Նրա փոխանցմամբ, Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան կրկին պատրաստակամություն է հայտնում կազմակերպել Բայրամով-Միրզոյան հանդիպում՝ բանակցելու պայմանագրի շուրջԸստ Զախարովայի՝ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ հետաքրքրված են խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում Ռուսաստանի միջնորդությամբ:
Նա խոսել է նաև Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի աշխատանքային օրացույցի մասին և հայտնել, որ հիմա մշակվում է փետրվարի վերջին նախարարի այցը Բաքու կազմակերպելու հնարավորությունը: