Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը տվյալ պահից է կախված. պատգամավոր


«Ռուսական կողմը նախապատրաստում է նման հանդիպում, ռուսական կողմն է այդ մասին հայտնել, իսկ Հայաստանը կմասնակցի, թե ոչ, տվյալ պահի իրավիճակից է կախված», - ասաց խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ ի պատասխան հարցին, թե կա արդյո՞ք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորություն մոտ ժամանակահատվածում։

«Որևէ խնդիր չկա որևէ միջնորդի հանդիպումներին մասնակցելու, այդ թվում՝ ռուսական միջնորդությամբ, ուստի երբ հանդիպումը ավելի մոտ լինի, Հայաստանի արտգործնախարարությունը կտեղեկացնի», - հավելեց պատգամավորը։

Հարցին, թե արդյք Լաչինի միջանցքը փակ լինելը չի՞ խոչընդոտի այդ հանդիպմանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, որ «նման նախապայման չունի հայկական կողմը»։

Դեկտեմբերին ծրագրված եռակողմ հանդիպումը, մինչդեռ, հայկական կողմը չեղարկել էր հենց Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառաբանությամբ։

XS
SM
MD
LG