6 զինծառայողներ դատարանի առջև կկանգնեն 2022-ի սեպտեմբերի 14-ին մարտական դիրքերը լքելու մեղադրանքով․ նյութերն ուղարկվել են դատարան:
Ըստ Քննչական կոմիտեի՝ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ եռամսյա վարժական հավաքներին զորակոչված 6 զինծառայողները 2022-ի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։
Դատարան մուտք արվելուց հետո՝ եռօրյա ժամկետում գործը մակագրվում է դատավորներից մեկին, որն էլ նշանակում է դատական առաջին նիստի օրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին