Պուտինը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական սահմանի անվտանգության հարցը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևը։ Կրեմլի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում:

Ըստ հաղորդագրության, կարևորվել են հետևողական քայլերը հայ - ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման նպատակով։

«Այդ համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով համապատասխան համաձայնությունների ամբողջ համալիրի անվերապահ իրականացման տրամադրվածությունը», - ասված է հաղորդագրությունում։

Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները՝ ներառյալ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձևաչափերով, ասված է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի խորհրդարանի ղեկավարներն Ադրբեջանի Մեջլիսի խոսնակի հետ քննարկել են «Լեռնային Ղարաբաղում կարգավորման» հարցերը