Այսօր ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:
Պաշտպանության նախարարութան փոխանցմամբ՝ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն», - նշված է հաղորդագրությունում: