Երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը

Թուրքիայում և Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հատել է 29 հազարը, փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Կիրակի օրը Թուրքիայում զոհերի թիվը հասել է 24 հազար 617-ի, Սիրիայում զոհվել է ավելի քան 4500 մարդ։

ՄԱԿ-ը նշում է, որ մինչև 5,3 միլիոն մարդ Սիրիայում կարող է անօթևան մնալ երկրաշարժերից հետո, մինչդեռ մոտ 900 հազար մարդ Թուրքիայում և Սիրիայում տաք սննդի հրատապ կարիք ունի:

Սիրիայի կառավարությունը հավանություն է տվել հումանիտար օգնության մատակարարմանը երկրաշարժից տուժած շրջաններ, որոնք գտնվում են իր վերահսկողությունից դուրս, հայտնում են պետական լրատվամիջոցները:
Թուրքիան հաղորդում է, որ աշխատում է երկու նոր երթուղի բացել դեպի Սիրիայի ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ։