Մատչելիության հղումներ

Փետրվարի 6-ի երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 25 հազարին


Փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել՝ մոտենալով 25 հազարին։

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) այսօր առավոտյան հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրի տարածքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 հազար 665-ի։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ աղետի գոտուց շուրջ 93 հազար մարդ է տարհանվել, իսկ փրկարարական և որոնողական աշխատանքների մասնակիցների թիվը հասել է 193 հազարի։

Սիրիական իշխանությունների տեղեկություններով՝ երկրի հյուսիսային շրջաններում տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 3500-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG