ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը։
Փետրվարի 9-ին կայացած հեռախոսազրույցում նրանք ընդգծել են Լաչինի միջանցքով ազատ երթևեկությունն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը, հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, ուր նաև նշված է, որ «առկա բլոկադայի հումանիտար ծանր հետևանքներն անընդունելի են»։
Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 61 օր: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ, սակայն ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնֆրիդը Բայրամովի հետ կրկին քննարկել է Լաչինի միջանցքի հարցը, հայ - ադրբեջանական խաղաղ գործընթացը