Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ են մտքեր փոխանակել արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվականի այսօր տարածած հաղորդագրությունում:
Նույն օրը Խովաևի հետ հանդիպել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ քննարկելով մասնավորապես Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ Փաշինյանը Լաչինի միջանցքի շրջափակման հարցը քննարկել է Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցչի հետ