Մոսկվան քննարկում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման հարցը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ շեշտելով, որ տվյալ հարցի քննարկումը գտնվում է Կրեմլի ուշադրության կենտրոնում։ Այլ մանրամասներ Ռյաբկովը չի հայտնել:
«Ցանկանում ենք առավելագույնս օգտագործել ռեսուրսները, որ ունենք առկա համաձայնությունների շրջանակներում դեպի կայունացում հետագա առաջընթացի համար հարթակների և ձևաչափի տրամադրման տեսանկյունից», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Սերգեյ Լավրովի, Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր նախատեսված անցած տարվա դեկտեմբերին, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն՝ շեշտելով, որ «առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների պայմաններում․ ՀՀ ԱԳ նախարարՆախօրեին նախարար Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմը «որոշակի հարմար պահի կգործարկի այդ հետաձգված հանդիպումը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը դեռ չի հստակեցնում՝ արդյոք Բաքուն ընդունել է Հայաստանի առաջարկները