Տրանսկովկասյան ճանապարհը փետրվարի 7-ին փակ կմնա

Հարավային Օսիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդում է, որ Հարավային Օսիան Ռուսաստանին կապող Տրանսկովկասյան ճանապարհը փետրվարի 7-ին փակ կմնա։

Բոլոր տեսակի ավտոմոբիլների համար ճանապարհը փակվել է անցած երկուշաբթի՝ ձնահոսքի ռիսկերի պատճառով։