«Երկրաշարժի ֆոնին թուրքական լիրայի փոխարժեքն ու Ստամբուլի բորսայի հիմնական ցուցանիշները կտրուկ նվազել են», - հաղորդում է Reuters գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Թուրքիայի խոշորագույն բորսայում սակարկությունների մեկնարկից մի քանի րոպե անց հիմնական ինդեքսները նվազել են շուրջ 4․6, բանկերի բաժնետոմսերի գինն՝ ավելի քան 5 տոկսով։
«Թուրքիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի պատճառով ծավալվող ողբերգական իրադարձություններն անորոշության հավելյալ գործոն են հանդիսանում առաջիկա վճռորոշ ընտրությունների շեմին, որոնք, ըստ ամենայնի, կայանալու են մայիս ամսին», - Reuters-ի հետ զրույցում նշել է ֆինանսական վերլուծաբան Պետր Մատիսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին. կան հարյուրավոր զոհեր