ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԱՄՆ-ի դեսպանը քննարկել են սպառազինությունների վերահսկման հարցերը

Ռուսաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա, 26-ը հունվարի, 2023թ.

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հանդիպել է ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սպառազինությունների վերահսկման որոշ հրատապ հարցեր, հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

Նախօրեին Թրեյսին առաջին անգամ այցելել էր Ռուսաստանի արտգործնախարարություն՝ իր հավատարմագրերը հանձնելու նպատակով։ Նրան ընդունել էր փոխարտգործնախարար Ռյաբկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին առաջին անգամ այցելել է Ռուսաստանի ԱԳՆՌուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա