Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա:
Հունվարի 24-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Թրեյսիի և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի հանդիպումը:
Նույն օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ «ռուս-ամերիկյան հարաբերությունների կնճռոտ հարցերի քննարկումը կշարունակվի Թրեյսիի հետ»:
Ռյաբկովի փոխանցմամբ, Վաշինգտոնը և Մոսկվան խնդրահարույց թեմաներով շփման կետեր դեռ չեն գտել»:
Լին Թրեյսին Սենատի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին է հաստատվել Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Նա առաջին կինն է, ով ղեկավարելու է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը Ռուսաստանում:
Թրեյսին մինչ այդ զբաղեցրել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: