Երուսաղեմում այսօր հերթական հրաձգությունն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից մեկը վիճակը գնահատվում է ծանր։ Հաղորդվում է, որ տուժածները հայր ու որդի են։
Տեղից ստացվող հաղորդումների համաձայն՝ զինված հարձակումն իրականացրել է Արևելյան Երուսաղեմից մի 13-ամյա դեռահաս, վերջինս ձերբակալված է:
Ոստիկանությունը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։
Հրաձգությունը տեղի է ունեցել Իր-Դավիդի (Դավթի քաղաք) տարածքում։ Սա Երուսաղեմի ամենահին թաղամասն է:
Սոցցանցերում շրջանառվում է Երուսաղեմի արաբական թաղամասից արված տեսանյութ։ Տեսանյութում լսվում են կրակոցներ և ճիչեր։
Սա վերջին մեկ օրվա ընթացքում երկրորդ զինված միջադեպն է Երուսաղեմում։ Երեկ երեկոյան ազգությամբ արաբ 21-ամյա երիտասարդը կրակ է բացել սինագոգի այցելուների վրա, 7 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել։ Հարձակվողը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երուսաղեմի սինագոգի վրա զինված հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել