Աֆղանստանում աննախադեպ ցրտի հետևանքով մահացել է ավելի քան 160 մարդ և սատկել առնվազն 70 հազար ընտանի կենդանի։
Տեղ-տեղ ջերմաստիճանն իջնում է մինչև մինուս 34-ի։
Թալիբների կառավարության տվյալներով՝ մահացածների մեծ մասը հովիվներ և գյուղերի բնակիչներ են, «որոնք բժշկական օգնության դիմելու հնարավարություն չեն ունեցել»։
Աֆղանստանի բազմաթիվ շրջանների միջև կապը կտրվել է ձյան պատճառով, լեռնային ճանապարհներով երթևեկությունն անհնարին է դարձել, «մեքենաները խցանվել են և ուղևորները մահացել՝ ցածր ջերմաստիճանի հետևանքով», պարզաբանում են պաշտոնյաները։
Բազմաթիվ միջազգային մարդասիրական կազմակերպություններ դադարեցրել են իրենց գործունեությունը Թալիբանի աղմկահարույց որոշումներից մեկի պատճառով, որն արգելում է կանանց աշխատել ոչ կառավարական կազմակերպություններում։