Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «բացարձակ սուտ և անհեթեթություն» է անվանել Հայաստանի պնդումները Լաչինի միջանցքի փակման մասին:
Այդ թեմայի շուրջ նա զրուցել է Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բուայոնի հետ՝ նրանից հավատարմագրերը ստանալուց հետո:
Ալիևը պնդել է, թե Լաչինի միջանցքի երկու ուղղություններով Կարմիր խաչի և ռուսաստանցի խաղաղապահների միջնորդությամբ, շարունակվում է քաղաքացիական նշանակության ապրանքների և քաղաքացիական անձանց փոխադրումը:
Ադրբեջանի նախագահն ասել է, թե դեկտեմբերի 12-ից սկսած միջանցքով երկու ուղղություններով անցել է ավելի քան հազար տրանսպորտային միջոց:
Ալիևը Ֆրանսիայի դեսպանի հետ զրույցում ընդգծել է «Ադրբեջանի տարածքում՝ ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում, օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման անթույլատրելիությունը» և ասել է, որ «այդ շրջանում անհրաժեշտ է մշտադիտարկում ապահովել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով․ Փաշինյան