Թուրքական «Բայքարը» Ուկրաինային հարվածային երկու անօդաչու թռչող սարք է տրամադրել

Bayraktar TB2, արխիվ

Թուրքական «Բայքար» ընկերությունը Ուկրաինային անվճար տրամադրել է երկու Bayraktar ТB2 հարվածային անօդաչու թռչող սարք, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

«Մենք անսահման երախտապարտ ենք «Բայքար» ընկերությանը՝ մեր պետության համար ամենադժվար ժամանակներում անզիջում և մշտական աջակցության համար», - ասվում է ուղերձում։

Ուկրաինան ակտիվորեն օգտագործում է թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերը Ռուսաստանի դեմ պատերազմում։

Անօդաչու սարքն ունի ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական գործառույթներ։

Թուրքական ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում անօդաչուների գործարան կառուցել։ Այդ նպատակով «Բայքարը» գրանցվել է Ուկրաինայում ու արդեն հողատարածք ձեռք բերել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հանդիպել է Baykar ընկերության գործադիր տնօրենի հետ և քննարկել Ուկրաինայում գործարանի կառուցումը