Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհեթեթ է որակել Ուկրաինային ամերիկյան Abrams տանկեր մատակարարելու ծրագիրը։
Լրագրողների հետ ամենօրյա հեռախոսային ճեպազրույցում Պեսկովն ասել է, որ թեև ամերիկյան տանկերի փոխադրումները չեն հաստատվել, բայց դա կլինի գումարի վատնում։
«Համոզված եմ, շատ մասնագետներ հասկանում են այդ գաղափարի անհեթեթությունը։ Տեխնոլոգիական առումով ծրագիրն աղետալի է», - ասել է Պեսկովը և ընդգծել․ - «Բայց գլխավորը՝ գերագնահատվում է ուկրինական բանակին տրվող ներուժը։ Այդ տանկերը վառվում են այնպես, ինչպես մյուսները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն ու Գերմանիան պատրաստ են Ուկրաինա տանկեր ուղարկել