ԵՄ արտգործնախարարները հաստատել են Կիևին 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթը

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են Ուկրաինային տրամադրել 500 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ:

Զենքի մատակարարման համար այդ միջոցները հատկացվելու են Խաղաղության եվրոպական հիմնադրամի հաշվից։

Բացի այդ, հաղորդվում է, որ նախարարները պայմանավորվել են այս հիմնադրամից 45 մլն եվրո հատկացնել Կիևին՝ ԵՄ ուսումնական առաքելությունում ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար։

Այսպիսով, ներառյալ այս որոշումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային տրամադրվող ընդհանուր ռազմական օգնությունը կհասնի մինչև 3,6 միլիարդ եվրո։