Մատչելիության հղումներ

Պեսկով․ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների պայմաններ այս պահին չկան


«Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար պայմաններ գոյություն չունեն՝ ոչ դե-ֆակտո և ոչ էլ դե-յուրե», -այսօր պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին՝ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Մենք լսում ենք Կրեմլից հնչող հայտարարությունները, գիտենք նաև այն իրավական հիմնավորումների մասին, որոնք ներկայացնում է ուկրաինական վարչակազմը՝ բացատրելով բանակցությունների անհնարինությունը։ Այդ իսկ պատճառով այժմ կարելի է փաստացի ընդունել՝ բանակցությունների համար որևէ պայման գոյություն չունի», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG