Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով, խորհրդարանի լրատվականից «Ազատությանը» հայտնեցին, որ դիմումը ստացել են։
ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ Պաշտպանը հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ նշելով, որ «պատշաճ պահի Գրիգորյանը հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից»։
Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։
Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնը զբաղեցրեց ուղիղ մեկ տարի։ Նրա թեկնածությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել։ Իշխանականները համարում էին, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է և համապատասխանում է այդ պաշտոնին։ Մինչդեռ ընդդիմադիրները քննադատում էին Գրիգորյանին՝ համարելով, որ նա դառնալու է իշխանության պաշտպանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ ընտրվեց միայն իշխող ուժի պատգամավորների քվեարկությամբ