Քրիստիննե Գրիգորյանը, վարչապետի երեկվա որոշմամբ, ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Որոշման տեքստը տեղադրված է Կառավարության e-gov.am կայքում։
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, հիշեցնենք, իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է հենց Գրիգորյանի թեկնածությունը։ Հարցը Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում է, սակայն դեռ չի քննարկվել։
Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարին։ Մարդու իրավունքերի պաշտպանի մասին օրենքով՝ օմբուդմենին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է ընտրվելուց անմիջապես հետո՝ Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված երդմամբ։