Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր առավոտյան իր զեկույցում անուղղակիորեն հաստատել է, որ ռուսական զորքերն առնվազն մոտ են Բախմուտն օպերատիվ շրջափակման մեջ վերցնելուն, այսինքն՝ Դոնեցկի շրջանի այդ քաղաք տանող հիմնական ուղիները կտրելուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերը մոտենում են ԲախմուտինԱռավոտյան հաղորդագրությունում բնակավայրերի թվում, որտեղ ուկրաինացի զինվորականները վերջին 24 ժամում փորձում էին հետ մղել հարձակումները, հայտնվել է Ստուպոչկի գյուղը։ Այս գյուղը գտնվում է Բախմուտը Կոնստանտինովկա քաղաքին կապող ճանապարհի վրա, որը մատակարարման կարևոր հանգույց էր Բախմուտի կայազորի համար։ Ըստ հաղորդագրության՝ մարտեր են ընթանում հենց Բախմուտում։
Միաժամանակ, գլխավոր շտաբը հաղորդում է, որ ռուսներն «անհաջող հարձակողական գործողություններ են իրականացրել» Լիմանի, Ավդեևկայի և Զապորոժիեի ուղղություններով, իսկ Բախմուտի ուղղությամբ «շարունակել են հարձակողական գործողությունները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պնդում է, որ հարձակման է անցել Զապորոժիեի ուղղությամբ