Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն ասյօր լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Լաչինի միջանցքում ադրբեջանցիների ակցիայի գլխավոր նպատակն է կանխել բնապահպանական աղետները:
«Բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր չեն մարդասիրական ճգնաժամ հրահրել: Կան տրանսպորտային միջոցների անխափան երթևեկության բոլոր անհրաժեշտ պայմանները: Որպես պատասխանատու պետություն, մենք տեղեկատվություն ենք ներկայացնում մեր կատարած քայլերի մասին: Չի կարելի կոնտեքստից դուրս դիտել այդ իրադարձությունները»,- հայտարարել է Բայրամովը:
Նրա փոխանցմամբ, Ադրբեջանը պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը, բայց «դրանով զինամթերքի և ականների փոխադրումն անընդունելի է»:
Այսօր էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների «բողոքի» ակցիայի 40-րդ օրն է: Այս ընթացքում Արցախում խափանվել է գազամատակարարումը, էլեկտրականությունն ընդհատումներով է ապահովվում, առաջացել է պարենի, դեղարայքի և անհրաժեշտ այլ պարագաների խիստ պակաս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկական կիլոգրամ մակարոնեղեն, բրինձ, շաքարավազ, ձեթ. Արցախում սկսել են կտրոններով ապրանքներ տրամադրել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը. Օպերատիվ շտաբ