Ինչպես խոստացվել էր այս շաբաթվա սկզբին, երեկ Պենտագոնը հայտարարեց Ուկրաինային 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին, ներառյալ Stryker զրահափոխադրիչները և Bradley մարտական մեքենաները:
Փաթեթը ներառում է նաև պահեստամասեր՝ HIMARS հրթիռային համակարգերի, այլ զինամթերքի և հակաօդային պաշտպանության համակարգերի համար։
Փաթեթը մեծությամբ երկրորդն է ԱՄՆ-ի կողմից մինչ օրս տրամադրված օգնության:
Ամենամեծը 3 միլիարդ դոլարից ավելի փաթեթն էր, որի մասին հայտարարվել էր հունվարի սկզբին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Ուկրաինային ևս 3 շուրջ մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում