Թբիլիսին կաջակցի Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնմանը․ Կոբախիձե

Իրակլի Կոբախիձե

Վրաստանի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին կաջակցի Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնմանը։

«Վրացական երազանքի» առաջնորդն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ Նախօրերին ռուս պաշտոնյան ասել է, որ «բարձր է գնահատում Վրաստանի կառավարությանը» և հույս հայտնել, որ Ռուսաստանն ու Վրաստանը շուտով կկարողանան վերսկսել ուղիղ չվերթները։

«Եթե թռիչքները վերսկսվեն, իհարկե, դա շատ կարևոր է մեր համաքաղաքացիների համար, և մենք դա կողջունենք», - հայտարարել է Կոբախիձեն՝ հիշեցնելով, որ Ռուսաստանում մոտ մեկ միլիոն վրացի է բնակվում։

Ռուսաստանը դեպի Վրաստան ուղիղ թռիչքները դադարեցրել է 2019 թվականի հուլիսի 8-ին Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո