Մատչելիության հղումներ

Ռուսաստանը աշնանը կարող է վերսկսել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը


Վրաստան - Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» օդանավակայանը, արխիվ
Վրաստան - Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» օդանավակայանը, արխիվ

Ռուսաստանյան ավիափոխադրողների տնտեսական վիճակն արագ բարելավելու համար քննարկվում է Վրաստանի և Եգիպտոսի հետ օդային հաղորդակցությունը աշնանը վերսկսելու տարբերակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Կազմակերպությունը նշում է, որ կառավարությունն ակտիվորեն քննարկում է արտասահմանյան թռիչքները վերսկսելու ձևաչափերը, որպես մոտավոր ժամկետ դիտարկվում է հուլիսի 15-ը` նախ՝ ԱՊՀ երկրների մայրաքաղաքների, ապա ավելի ուշ՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Ասիայի 7 երկրների հետ:

Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթներն ամբողջովին դադարեցվել են անցյալ տարվա հուլիսին Մոսկվայի նախաձեռնությամբ՝ Վրաստանում Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին հաջորդած ցույցերի ժամանակ:

XS
SM
MD
LG