Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնից» երկու հիվանդներ տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 38 հիվանդ։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 39 օր։