Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս հինգ հիվանդ


Արցախից Հայաստան է տեղափոխվել տարբեր ախտորոշումներով ևս հինգ հիվանդ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար, ասված է հաղորդագրության մեջ:

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 24 հիվանդ։

XS
SM
MD
LG