«Ես մտահոգված եմ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետզհետե ավելի ծանրացող հումանիտար իրավիճակով», - հայտարարել է Իսլանդիայի արտգործնախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել անհապաղ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունն իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար՝ կողմերին հորդորելով մտահոգությունները կարգավորել երկխոսության միջոցով։
Բաքուն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահին ի պատասխան կոչ է արել «լինել անկողմնակալ և զերծ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են խաթարել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։
«Ադրբեջանի տարածքում անօրինական տնտեսական և ռազմական գործողությունների դեմ բողոքի ակցիաները Ադրբեջանի քաղաքացիների իրավունքն է, և դրան պետք է հարգանքով վերաբերվել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպացի օրենսդիրները կոչ են անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը