Բլինքենն առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Ալիևի հետ․ Փրայս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երեկ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Պետքարտուղարն այսօր հնարավորություն ունեցավ զրուցելու Հայաստանի ղեկավարի հետ, ես ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա զրուցելու նախագահ Ալիևի հետ»,- ասել է նա։

Երեկ Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը հեռախոսով քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը