Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով լիարժեք երթևեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ հիմնված նոյեմբերի 9-ի հայտարարության չափանիշների վրա։
Ըստ պաշտոնական Մոսկվայի՝ ռուսական կողմը շեշտել է նաև հարակից բոլոր հարցերով փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա վերսկսվի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է