Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանին:
ԱԽ քարտուղարի գրասենյակից հաղորդում են, որ նրանք քննարկել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, մասնավորապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 36 օր արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը:
Սերգեյ Ղազարյանը արտգործնախարար է նշանակվել հունվարի 11-ին: