Այսօր հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները:
Արարատ Միրզոյանը և Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Սերգեյ Ղազարյանը կարևորել է Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը առկա խնդիրների լուծման գործում:
Սերգեյ Ղազարյանը արտգործնախարար է նշանակվել երեք օր առաջ՝ հունվարի 11-ին: