Արցախի ողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնված է, հայտնում է տեղեկատվական շտաբը:
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ, ասված է հայտարարության մեջ:
Հունվարի 12-ից Արցախում ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։
Ըստ Արցախում գործող ինտերնետ կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի տեխնիկական սարքերի տվյալների՝ «մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանական կառավարության գործակալները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն փորձում է հասնել Արցախի տոտալ բլոկադային, այդ թվում՝ տեղեկատվական. օմբուդսմեն