Արցախում անջատվել է ֆիքսված ինտերնետը, շարժականն էլ խափանումներով է գործում

Արցախում այսօր անջատվել է ֆիքսված ինտերնետը, շարժականն էլ խափանումներով է գործում։ Բաժանորդներին «Ղարաբաղ Տելեկոմից» տեղեկացրել են, որ մալուխն է վնասվել։

Թե երբ արցախցիները կկարողանան համացանցից օգտվել, ընկերությունից չեն հայտնել, միայն ասել են, թե ժամանակավոր է։ Քաղաքացիները կասկածներ ունեն, որ ինչպես հոսանքի գծի, այնպես այս դեպքում վնասվել է Հայաստանից եկող, Ադրբեջանի վերասկողության տակ գտնվող ինտերնետի մալուխը։

Արցախի կառավարությունից դեռ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ։